Չինական Beijing Capital Agro ընկերությունը մտադիր է ավելի քան 600 միլիոն դոլար ներդնել Ղազախստանում տավարաբուծության մեջ։ Անասնաբուծական հանգույց ստեղծելու խոշոր նախագիծը նախատեսվում է իրականացնել մինչև 2030 թվականը։ Ակնկալվում է, որ համալիրը կներառի Ղազախստանի ավելի քան 600 ֆերմերային տնտեսություն և առկա ցանքատարածություններ: