Միջազգային

ԵԽ-ն խաղաղության հիմնադրամի շրջանակներում ՀՀ-ին աջակցելու որոշում է ընդունել

Եվրոպական խորհուրդը Հայաստանի Հանրապետության զինված ուժերին աջակցելու համար Եվրոպայի խաղաղության հիմնադրամի շրջանակներում աջակցության միջոցառումների մասին որոշում է կայացրել։

«Ազատությունը» հայտնում է, որ այսօրվա խորհրդի նիստում Եվրամիության անդամ երկրները պաշտոնապես կհաստատեն նաև Հայաստանին Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որով Միությունը ոչ մահաբեր զինատեսակներ ու սարքավորումներ է տրամադրում անվտանգության ու կայունության համար։

Հայաստանի դեպքում նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։