Միջազգային

Փարիզի քաղաքապետը լողալով անցել է Սենա գետը

Փարիզ-2024-ի Օլիմպիական խաղերի բացման արարողությունից 9 օր առաջ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն չորեքշաբթի առավոտյան համարձակվել է լողալ Սենա գետի պղտոր ջրերում՝ ցույց տալու համար, որ գետը բավականաչափ մաքուր է խաղերի բացօթյա լողի միջոցառումներ անցկացնելու համար: 

Լողազգեստով և ակնոցներով՝ Իդալգոն լողալով անցել է գետը, իսկ հարյուրավոր մարդիկ նրան հետևել են ափերից ու կամրջից։ Իդալգոն կատարել է հունվար ամսին տված իր խոստումը: