ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահում է ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլին՝ չնայած նրան, որ նրան վստահված գործակալությունը չի կարողացել կանխել հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը։ Այդ մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը։
«Բայց, այո, նա վստահություն ունի», - ասել է նա՝ կիսելով Չիթլի վերաբերյալ իր ներկայիս տեսակետը: Միաժամանակ, Ժան Պիերը հաստատել է, որ Բայդենը վստահություն է պահպանում ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մայորկասի նկատմամբ։ Գաղտնի ծառայությունը, որը զբաղվում է, մասնավորապես, պետական բարձրաստիճան պաշտոնյաների, նախագահի թեկնածուների և ամերիկացի նախկին առաջնորդների պաշտպանությամբ, ենթակա է ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը։