Մեր տարածաշրջանը նոր ցնցումների շեմին է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Ըստ այդմ՝ արտաքին քաղաքականության մեջ հավասարեցումը Թուրքիայի համար ավելի շատ անհրաժեշտություն է, քան նախապատվություն»,- ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան իր աշխարհագրական, մարդկային, տնտեսական և պատմական կապերով չի կարող սահմանափակվել մեկ ուղղվածությամբ։
«Ի պատասխան ճնշումների, որոնք սնվում են արյունով, արցունքներով և ագրեսիան քողարկող օկուպացիայով, մենք ամուր կանգնած ենք Պաղեստինի կողքին և կշարունակենք դա անել»,- ասել է Թուրքիայի նախագահը։