ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահություն է հայտնել ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի կապակցությամբ։ Այդ մասին նա գրել է X-ի էջում։
«Հիմա նա արդեն հաղթել է․ եթե, իհարկե, չսպանեն»,- գրել է Մեդվեդևը։ Նա գրառումն ուղեկցել է պարոն Թրամփի լուսանկարով, որն արվել է 2023 թվականի օգոստոսին՝ ձերբակալության պաշտոնական ընթացակարգի ժամանակ։