Միջազգային

«Գործող ՀԿ-ների գրեթե 90%-ը թաքցնում է ֆինանսավորման չափը». Միկանաձե

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հետազոտություն է անցկացրել երկրում գործող ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) շրջանում, որի ընթացքում պարզվել է, որ նրանց գրեթե 90%-ը թաքցնում է դոնորներից ստացած դրամաշնորհների մասին տեղեկությունները։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է կրթության, գիտության և երիտասարդության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գիվի Միկանաձեն։

Ըստ ուսումնասիրության՝ այդ կազմակերպությունների 89%-ը չի նշում դրամաշնորհների չափը։ ՀԿ-ների 62%-ը տեղեկություն չունի իրենց դոնորների մասին, իսկ 97%-ը տարեկան հաշվետվություններ չի հրապարակում։ Կազմակերպությունների 51%-ը չունի կայք, իսկ 474-ից 70%-ը չի նշում իր թիմի մասին տեղեկությունները։