Միջազգային

Կալլասը հրաժարական է տվել, որ փոխարինի Բորելին

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը հրաժարական է տվել՝ ԵՄ դիվանագիտությունը ղեկավարելու համար։ Նա կփոխարինի Ժոզեպ Բորելին։ Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը երկուշաբթի առավոտյան հանդիպել է Կալլասի հետ։ 

Հունիսի վերջին ԵՄ երկրների ղեկավարները հաստատել են  միության առաջիկա հինգ տարվա ղեկավարության թեկնածուներին։ Ժոզեպ Բորելի փոխարեն ԵՄ արտաքին գործերի բարձր ներկայացուցիչը կդառնա Կայա Կալլասը, Եվրահանձնաժողովի նախագահը կմնա Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, իսկ Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիո Կոստան Եվրոպական խորհրդի ղեկավարի պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելին։