Դամասկոսում և Սիրիայի այլ քաղաքներում տեղական ժամանակով ժամը 07:00-ին բացվել են Ժողովրդական խորհրդի (միապալատ խորհրդարան) ընտրությունների ավելի քան 8000 ընտրատեղամաս։
Ինչպես հայտնում է ընտրությունների վերահսկման բարձրագույն դատական կոմիտեն, 250 պատգամավորական տեղի համար պայքարում են երկրի բոլոր շրջանները ներկայացնող 1516 թեկնածու։ Ըստ կանխատեսումների՝ քվեարկության արդյունքներով խորհրդարանի կազմը կարող է փոխվել ավելի քան 50%-ով։