Միջազգային

Ուկրաինայի իշխանությունները հիասթափված են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից

Ուկրաինայի ղեկավարությունը հիասթափված է, որ նույնիսկ Օխմատդիտի վրա արյունալի հարձակումից հետո Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը նոր հարձակողական զինատեսակներ չփոխանցեց Ուկրաինայի զինված ուժերին և թույլ չտվեց հարվածել ռուսական տարածքի խորքում գտնվող թիրախներին։

Այդ մասին գրում է «Bild»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Փոլ Ռոնհեյմերը՝ հղում անելով ուկրաինական կառավարական շրջանակների աղբյուրներին։ Կիևում շոկ է, որ մանկական հիվանդանոցի վրա կարող են անպատիժ հարձակվել։ Վերջին ամիսներին քաղաքը համարվում էր գոնե որոշ չափով անվտանգ՝ մասամբ այն պատճառով, որ հակաօդային պաշտպանությունը մշտապես ընդլայնվել է: