Իրանն ակնկալում է եվրոպական երկրների հետ կառուցողական երկխոսություն։ Այդ մասին ասել է Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրան Թայմս թերթին։
«Իրանի պաշտպանական դոկտրինը չի ներառում միջուկային զենք, ուստի Թեհրանը կոչ արեց ԱՄՆ-ին շտկել իր քաղաքականությունը»,- ասել է նա՝ խոստանալով առաջին հերթին հորդորել հարևան արաբական երկրներին օգտագործել բոլոր քաղաքական լծակները Գազայում մշտական հրադադար հաստատելու համար։
«Իրանն ակնկալում է համագործակցություն Թուրքիայի, արաբական երկրների և տարածաշրջանային կազմակերպությունների հետ։
Իրանական կողմը կամրապնդի հարաբերությունները իր հարևանների հետ և կստեղծի «ուժեղ տարածաշրջան», որտեղ ոչ ոք չի տիրի մյուսներին»,- ասել է նա։