Հնդիկ միլիարդատեր Մուկեշ Ամբանիի որդու մեկ ամիս տևած հարսանիքը արժեցել է 600 միլիոն դոլար։ Այս մասին գրում է The Guardian-ը։ Տոնակատարությունները սկսվել են մարտին և կավարտվեն հուլիսի 14-ին։
Անանտի և Մերչանտի հիմնական հարսանեկան արարողությունը սկսվել է ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող JIO World համաժողովի կենտրոնում: Քիմ Քարդաշյանը, Պրիյանկա Չոպրան և այլ հայտնիներ մեկնել են Հնդկաստան՝ տեսնելու Ասիայի ամենահարուստ մարդու որդու ամուսնությունը: