Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչպես նաև ուկրաինացի զինվորների ուսուցումը Եվրոպայում համակարգվում են Գերմանիայի Վիսբադեն քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի նոր կենտրոնակայանի միջոցով, ինչպես որոշվել է Վաշինգտոնի գագաթնաժողովում։
Մինչ այդ համակարգումը կշարունակվի ԱՄՆ զինված ուժերի միջոցով: Դրա համար ԱՄՆ ԶՈւ հրամանատարության շտաբում 2022թ. վերջին ստեղծվել է 300 զինվորականից բաղկացած ստորաբաժանում, որը կոչվում է Անվտանգության աջակցության խումբ-Ուկրաինա (Security Assistance Group-Ukraine): Նրանց կփոխարինի Գերմանիայի Վիսբադեն քաղաքում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը, որին կմասնակցի 700 աշխատակից, այդ թվում՝ 40 գերմանացի։