Միջազգային

«ԱՄՆ հետ Հայաստանի զորավարժությունները խաթարում են ՌԴ հետ համագործակցության մեխանիզմները». Զախարովա

Հուլիսի 15-24-ը կայանալիք American-Armenian Eagle Partner զորավարժությունները խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները․ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ «իր հովանու ներքո զորավարժություններին և ուսուցման ծրագրերին ներգրավելով՝ Վաշինգտոնը Հայաստանին պարտադրում է զինված ուժերի նատօական չափանիշները, ինչը հանգեցնում է նրան, որ արևմտականները լրացուցիչ լծակներ են ձեռք բերում Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա․ 

«Երևանի այս քայլերը, որոնք դառնում են համակարգային, խաթարում են այս ոլորտում փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները։ Ինչ խաղաղարար նպատակներ էլ հայտարարեն արևմտականները, հիմնական խնդիրն ակնհայտորեն սեփական աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման համար ցատկահարթակ ստեղծելն է», - ասել է նա։