Ռուսաստանը չի նախատեսում սահմանափակել YouTube մուտքը, խոսքը սարքավորումների հետ կապված խնդիրների մասին է․ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մեր համապատասխան ընկերությունների պաշտոնական հայտարարություններից գիտենք, որ սա երկու տարուց ավել չթարմացված սարքավորումների խնդիր է։ Այստեղ այլ բացատրություններ չեն կարող լինել»,- ասել է Պեսկովը։