Միջազգային

Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել

Tesla-ի Բեռլինի գործարանի մենեջեր Անդրե Թիերիգը վերջերս դիմել է աշխատակիցներին՝ մատնանշելով մի անսովոր խնդրի՝ 65 հզ․ սուրճի գավաթի գողությունը․

«Մենք գնել ենք 65․000 սուրճի գավաթ, երբ սկսեցինք արտադրությունը: Վիճակագրորեն ասած՝ ձեզնից յուրաքանչյուրն արդեն ունի հինգ Ikea սուրճի բաժակ տանը»: Նրա մեկնաբանությունը առաջացրել է ծիծաղ ու ծափահարություններ, բայց նա խստորեն զգուշացրել է, որ ընդմիջման համար նախատեսված սպասքը կհեռացվի, եթե գողությունները շարունակվեն: Ըստ IG Metall արհմիության քարտուղար Յաննես Բոջերտի՝ Tesla-ի աշխատակիցները բախվում են ծայրահեղ ճնշման, ահաբեկման և հիասթափության՝ գործարանում անվտանգության խախտումների պատճառով:

Tesla-ի Gigafactory-ը Բրանդենբուրգում ի սկզբանե հակասական էր: Այն շրջակա միջավայրի վրա ազդեցության, առողջության և անվտանգության խախտումների և վիճահարույց ընդլայնման ծրագրերի համար գտնվում է հսկողության տակ՝ շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին: