Միջազգային

Հայտնի է՝ որքան գումար է ծախսել ԵՄ առաքելությունը Վրաստանի պաշտպանության համար

Վերջին 15 տարվա ընթացքում ԵՄ դիտորդական առաքելությունն ու խաղաղության աջակցության հիմնադրամը 354 միլիոն եվրո է ծախսել Վրաստանի անվտանգության ամրապնդման վրա, իսկ 62 միլիոն եվրո հատկացվել է միայն վերջին երկու տարում երկրի պաշտպանունակության ամրապնդման համար։

Այս տվյալները ներկայացրել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը X սոցիալական ցանցում։