Միջազգային

Վրաստանն ավելացրել է գինու արտահանումը Ռուսաստան

2024 թվականի առաջին կիսամյակում Վրաստանն արտահանել է 54,5 մլն լիտր գինի, ինչը 26%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արտահանման արտադրանքի արժեքը կազմել է 156,7 մլն դոլար՝ տարեկան կտրվածքով աճելով 24%-ով։ 1 լիտրի արտահանման միջին գինը կազմել է 2,88 դոլար։

Հաշվետու ժամանակահատվածում վրացական գինիներ են ուղարկվել 65 երկիր, սակայն ներմուծման բացարձակ առաջատարը մնում է Ռուսաստանը, որին բաժին է ընկնում ամբողջ արտահանման 75%-ը։