Միջազգային

ԱՄՆ-ը Գերմանիայում սպառազինության համակարգեր կտեղադրի. DW

ԱՄՆ-ը Ռուսաստանին զսպելու նպատակով կուժեղացնի ՆԱՏՕ-ի իր եվրոպացի գործընկերների պաշտպանության միջոցները. հայտնում է DW-ն։

Մասնավորապես, Գերմանիայում 2026 թվականից ժամանակավորապես կտեղակայվեն Tomahawk թևավոր հրթիռներ և այլ հեռահար զենքեր. ասված է ԱՄՆ-ի և Գերմանիայի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 10-ին Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի երկրների գագաթնաժողովի շրջանակում։

Փաստաթղթում նաև նշվում է, որ SM-6 զենիթային հրթիռները և հիպերձայնային զենքի նոր նմուշները, «որոնք զգալիորեն ավելի մեծ հեռահարություն ունեն, քան Եվրոպայում գործող ցամաքային բազավորման համակարգերը»:

DW-ն ընդգծում է, որ սառը պատերազմի տարիներից ի վեր առաջին անգամ Գերմանիայում կրկին կտեղակայվեն սպառազինությունների համակարգեր, որոնք կարող են հասնել Ռուսաստանի տարածք: