Միջազգային

Էրդողանն ու Մակրոնը քննարկել են տարածաշրջանային գլոբալ հարցեր

Վաշինգտոնում տեղի է ունեցել Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Կողմերը քննարկել են երկրների հարաբերությունները, ռուս-ուկրաինայան պատերազմը, Իսրայելի հարձակումները Պաղեստինի վրա, նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ամրապնդման կարևորությունը բոլոր ոլորտներում։ Ընդգծելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը՝ Էրդողանն ասել է, որ Թուրքիան աջակցություն է ակնկալում այդ հարցում։

Նա նաև շեշտել է, որ արևմտյան երկրների կողմից Իսրայելի զինադադարի խրախուսումը կնպաստի տարածաշրջանային և համաշխարհային խաղաղությանը։ Նա Ֆրանսիային կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։