Միջազգային

Քլունին ու Փելոսին կասկածում են Բայդենի վերընտրվելու հնարավորությանը

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր վերընտրվելու հնարավորությունների առնչությամբ կրկին քննադատության է ենթարկվել այնպիսի «ծանրքաշայինների» կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին։ Նրանք կարող են ազդել այլ դեմոկրատ օրենսդիրների և ֆինանսական դոնորների ու Սենատի դեմոկրատների որոշման վրա:

«Բայդենը պետք է արագ որոշի՝ արժե՞ մնալ 2024թ․ Սպիտակ տան ընտրապայքարում»․ ասել է Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Փելոսին, որը Բայդենի երկարամյա դաշնակիցն է:

Քլունին, իր հերթին, ետ է կանչել Ջո Բայդենին իր աջակցությունը՝ նշելով, որ Բայդենը նույն մարդը չէ, ինչ 2020թ.։