Միջազգային

ԱՄՆ-ն, Նիդեռլանդները և Դանիան սկսել են F-16-ներ փոխանցել Ուկրաինային

Նիդեռլանդների և Դանիայի կառավարությունները ԱՄՆ-ի աջակցությամբ դեպի Ուկրաինա չորրորդ սերնդի F-16 բազմանպատակային կործանիչների տեղափոխման գործընթացում են։ Այդ մասին ասվում է երեք երկրների ղեկավարների՝ Սպիտակ տանը հրապարակված հայտարարության մեջ։ 

F-16-երի տեղափոխման գործընթացը ներկայումս ընթացքի մեջ է, և Ուկրաինան F-16-երի թռիչքները կսկսի այս ամառ: Այս պահին լրացուցիչ մանրամասներ չեն տրամադրվում՝ օպերատիվ անվտանգության նկատառումներից ելնելով։