Միջազգային

Լեհաստանն ավելացնում է զինվորների թիվը Բելառուսի հետ սահմանին

Բելառուսի հետ սահմանին գործող լեհ զինվորականների թիվը 6000-ից կհասցվի 17000-ի․ հայտնել է գեներալ Վիսլավ Կուկուլան։ Ներկայում լեհ-բելառուսական սահմանը պահպանում է 6000 զինվորական և 1500 սահմանապահ ու ոստիկան։

Արևելյան սահմանը պաշտպանելու համար Լեհաստանի պաշտպանության նախարարությունը կտեղակայի ընդհանուր առմամբ 17000 զինվոր։ 8000-ը կծառայեն անմիջապես սահմանին, ևս 9000-ը կմնան բազայում և պատրաստ կլինեն վերաբաշխվել 48 ժամվա ընթացքում: