Միջազգային

Օրբանն ու Թրամփը կհանդիպեն

ԱՄՆ նախագահի ապագա թեկնածու Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Ֆլորիդայում կհանդիպի Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից մեկ շաբաթ չանցած։

Bloomberg-ի զրուցակիցը Հունգարիայի վարչապետի հանդիպումը հանրապետական թեկնածուին որակել է որպես ավելի ոչ պաշտոնական հանդիպում։