Միջազգային

ՌԴ-ն մտահոգված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությամբ. Գալուզին

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցությանը։

«Ռուսական կողմի մոտ խիստ ափսոսանք է առաջացնում Հայաստանի մասնակցությունը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

«Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում բազմաթիվ երկկողմ պայմանավորվածությունների մասնակից»,- նշել է նա։