Միջազգային

ՌԴ ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը

Մոսկվայում դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է․ լրագրողներին ասաց ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ 

«Ուղարկող պետության իրավասությունն է՝ որոշել դեսպանի թեկնածությունը կոնկրետ երկրում․ այս դեպքում մենք խոսում ենք Ռուսաստանում դեսպանի փոխարինման՝ Հայաստանի ղեկավարության մտադրության մասին։ Նման հարցերը լուծելու համար ընթացակարգեր են սահմանվել, և դրանք կիրականացվեն»,- ասել նա՝ պատասխանելով «ՏԱՍՍ»-ի հարցին։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը գոհ է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից․ «Նա զգալի ներդրում է ունեցել երկկողմ հարաբերությունների զարգացման գործում»։