Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինային 40 մլրդ օգնություն կտրամադրի

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում որոշվել է մեկ տարվա ընթացքում Ուկրաինային 40 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել։ Այս մասին ասված է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հայտարարության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին։

Նշվում է, որ այս գումարը հաշվի է առնելու 2024 թվականի հունվարի 1-ից հատկացված միջոցները։ Գերմանիան արդեն պարտավորվել է այս տարի Կիևին տրամադրել 8 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: