Միջազգային

«Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը դրական ազդեցություն կունենա». Դյուժարիկ

ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցություններին ու կարգավորման գործընթացին․

«Հույս ունենք, որ նորմալացման գործընթացը կտա իր պտուղները։ Կարծում եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների և մի շարք երկկողմ հարցերի կարգավորումը դրական ազդեցություն կունենան ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի համար», - հայտարարել է Դյուժարիկը։