Միջազգային

Բլինքենն ու Բերբոքը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարարա Աննալենա Բերբոքին։ Այդ մասին հայտնել է Բլինքենի գրասենյակը։ 

«Հանդիպել եմ Գերմանիայի արտգործնախարար Բերբոքի հետ։ Քննարկել ենք Ուկրաինային աջակցությունը, Գազայում հրադադարի ապահովումը և Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի առաջընթացը», - ասված է հաղորդագրության մեջ։