Միջազգային

Պարտադիր զորակոչը Գերմանիայի տնտեսությանը կարժենա 70 մլրդ եվրո

Գերմանիայի ֆինանսների նախարարության պատվերով Մյունխենի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտը վերլուծություն է արել, որի համաձայն՝ Գերմանիայում պարտադիր զինվորական ծառայության վերածնունդը կարող է դաշնային տնտեսությանը միլիարդավոր եվրո արժենալ: 

Գիտնականների հաշվարկներից հետևում է, որ, կախված ընտրված սցենարից, այս քայլը կհանգեցնի Գերմանիայի ՀՆԱ-ի կրճատմանը՝ 3-ից հասնելով 70 միլիարդ եվրոյի։