Միջազգային

Ուկրաինան կարող է լիովին գոհ չլինել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներից. Լեհաստանի ԱԳ նախարար

ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով Ուկրաինան կարող է լիովին չբավարարվել։ Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, որին մեջբերել է RMF FM-ը։

Պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին՝ Սիկորսկին խոստովանել է, որ դա «բարդ հարց է», քանի որ «անվտանգության անվստահելի երաշխիքներից ավելի վտանգավոր բան չկա»։