Միջազգային

Գերմանիան դադարեցնում է Վրաստանի հետ պաշտպանական գործընկերությունը

Գերմանիան ցանկանում է, որ Վրաստանը միանա Եվրամիությանը (ԵՄ), սակայն դրա համար Վրաստանը պետք է համապատասխանի չափանիշներին։ Այս մասին հայտարարել է Վրաստանում Գերմանիայի դեսպան Պետեր Ֆիշերը։

Նա նշել է, որ անդամակցության գործընթացը դադարեցվել է հենց Վրաստանի կառավարության կուրսի պատճառով։ Դեսպանը հավելել է, որ Գերմանիան Վրաստանի նկատմամբ նոր ֆինանսական պարտավորություններ չի ընդունի, իսկ գերմանական բանակը կդադարեցնի մասնակցությունը Վրաստանի հետ գործընկերությանը։ Նա նշել է, որ Բեռլինը դիտարկում է Վրաստանի հետ կապված այլ քայլեր։