Միջազգային

«Հայաստանն ու Ադրբեջանը շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն»․ ԱՄՆ պետքարտուղար

Վերջին մեկուկես տարվա ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը շատ կարևոր աշխատանք են կատարել բանակցությունների և խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ 

Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ կբացի երկու երկրների, տարածաշրջանի և Միացյալ Նահանգների հետ նրանց հարաբերությունների համար:

«Այս գործընթացի ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է օգնել և աջակցել՝ Եվրամիության և Եվրոպայի բազմաթիվ գործընկերների հետ միասին: Կարծում եմ՝ երկու երկրներն էլ շատ մոտ են վերջնական համաձայնության հասնելուն, որին Միացյալ Նահանգները վճռականորեն կաջակցի:

Շատ շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար։ Կարող ենք գնահատել, թե ավելին ի՞նչ կարող է անել Միացյալ Նահանգները, որպեսզի օգնի ձեզ համաձայնության հասնելու հարցում»,- ասել է Բլինքենը։