Միջազգային

Բայրամովն ու Կոլոմինան քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, որն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում, հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Հանդիպմանը քննարկվել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության տարբեր ասպեկտներ, ներառյալ՝ էներգետիկ անվտանգությունը, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու ուսուցումը և մարդասիրական ականազերծումը:

Օրակարգում են եղել նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերը։