Միջազգային

Հարավային Կորեան մոտ 1 մլրդ դոլարի ռազմական պայմանագրեր է կնքել Ռումինիայի հետ

Հարավային Կորեան գործարք է կնքել Ռումինիայի հետ՝ մոտ 1,3 տրիլիոն վոն (939 մլն դոլար) ընդհանուր արժողությամբ զենքի մեծ խմբաքանակ վաճառելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնում է «Yonhap» գործակալությունը։

Հարավկորեական պաշտպանական հսկա «Hanwha Aerospace»-ը զենք և զինամթերք կարտահանի Ռումինիա։ Մասնավորապես, ռումինական կողմը կստանա 54 K-9 ինքնագնաց հաուբից և 36 զրահամեքենա զինամթերք տեղափոխելու համար։