Միջազգային

Պուտինն ու Մոդին բանակցություններ են սկսել Կրեմլում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կրեմլում սկսել են պաշտոնական բանակցությունները։

Հանդիպումն ընթանում է նեղ կազմով: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարները նախատեսում են քննարկել ռուս-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի ընթացիկ հարցեր։