Միջազգային

Գերմանիայի ՊՆ նախարարը ևս 4 մլրդ է խնդրել Ուկրաինայի համար

«Spiegel»-ին հայտնի է դարձել, որ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը երկրի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին խնդրել է այս տարի Ուկրաինային ռազմական աջակցության համար լրացուցիչ 4 միլիարդ եվրո հատկացնել։

2024 թվականի երկրորդ կիսամյակում նոր առաքումների համար մնացել է ընդամենը 200 հազար եվրոյից մի փոքր պակաս։ Ուստի Պիստորիուսը ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին դիմել է լրացուցիչ միջոցներ հատկացնելու խնդրանքով։ Պիստորիուսը ոչ պաշտոնապես տեղեկացրել է Լինդներին, որ 2024 թվականի երկրորդ կիսամյակի համար Ուկրաինայի սպառազինության բյուջեն պետք է ավելացվի ևս 4 միլիարդ եվրոյով։