Միջազգային

Պուտինն ու Մոդին մոտ 3 ժամ զրուցել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ոչ պաշտոնական միջավայրում մոտ երեք ժամ զրուցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։

Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Երեկ Պուտինը մոտ երեք ժամ ոչ պաշտոնական միջավայրում խոսել է Մոդիի հետ: Զրույցը տետ-ա-տետ է եղել», - նշել է Պեսկովը։