Միջազգային

Թուրքիան տիեզերք է ուղարկել սեփական արտադրության արբանյակը

Թուրքիան երեքշաբթի վաղ առավոտյան ուղեծիր է արձակել տեղական արտադրության իր առաջին կապի արբանյակը՝ Turksat 6A-ն, ինչն Անկարայի կարծիքով կընդլայնի երկրի արբանյակային ծածկույթը և կբավարարի իր հեռուստատեսային հեռարձակման կարիքները:

SpaceX Falcon 9 հրթիռը արբանյակը տեղափոխել է տիեզերք Ֆլորիդայի Քեյփ Կանավերալ տիեզերակայանից: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արձակումը նշանավորում է արբանյակների արտադրության «նոր փուլի» բացում Թուրքիայի համար: