Միջազգային

Չինաստանի խորհրդարանի նախագահը այցելել է Ռուսաստան

ՉԺՀ Ազգային ժողովրդական կոնգրեսի (խորհրդարան) մշտական ​​հանձնաժողովի նախագահ Ժաո Լեջին ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով ժամանել է Մոսկվա՝ մասնակցելու համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի և BRICS խորհրդարանական ֆորումի նիստին։

Այդ մասին հայտնել է Դումայի մամուլի ծառայությունը։