Միջազգային

Սպիտակ Տունը հերքել է որ Բայդենը պարկինսոնյան հիվանդություն ունի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պարկինսոնի հիվանդություն չունի և չի ունեցել, ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը։ «Նախագահը բուժվե՞լ է Պարկինսոնի հիվանդության համար: Ոչ: Նա այժմ բուժվո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ոչ: Նա որևէ դեղամիջոց ընդունո՞ւմ է Պարկինսոնի հիվանդության համար: Ոչ», - ասել է նա երկուշաբթի՝ հուլիսի 8-ին, ճեպազրույցում, պատասխանելով համապատասխան հարցին: 

Միաժամանակ Ժան-Պիերը նշել է, որ Բայդենը երեք անգամ այցելել է նյարդաբանին իր տարեկան բժշկական զննումների շրջանակներում։

Ավելի վաղ «The New York Post»-ը, վկայակոչելով Սպիտակ տան այցելուների մատյանները, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահի ներկա բժիշկ Քևին Օ'Քոնորը հունվարին հանդիպել է նյարդաբան Քևին Կանարդի հետ, ով մասնագիտացած է Պարկինսոնի հիվանդության մեջ: Ըստ The New York Times-ի, Քենարդն ութ անգամ այցելել է Սպիտակ տուն՝ 2023 թվականի ամռանից մինչև 2024 թվականի գարուն: