Միջազգային

Ուկրաինան ԵՄ-ից 5.27 մլրդ եվրոյի օգնություն կստանա

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն ստորագրել է ֆինանսական համաձայնագիր Ուկրաինայի և Եվրամիության միջև, որը կարգավորում է ուկրաինական ծրագրի շրջանակներում 5,27 միլիարդ եվրոյի չափով դրամաշնորհի ստացումը հաջորդ 4 տարվա ընթացքում:

Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից՝ հղում կատարելով ԵՄ-ից դրամաշնորհային աջակցություն ներգրավելու համապատասխան որոշմանը, որն ընդունվել է նախորդ շաբաթ՝ կառավարության նիստում։