Միջազգային

ԱՄՆ-ն տրամադրված է Վրաստանում իշխանափոխություն անել. ՌԴ արտաքին հետախուզություն

ՌԴ արտաքին հետախուզությունը հայտարարություն է տարածել, որտեղ մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ հասցնեին։ 

«Հոկտեմբերի 26-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո Միացյալ Նահանգները վճռական է իշխանափոխություն իրականացնել Վրաստանում։ Ջո Բայդենի վարչակազմն արդեն մշակել է լայնածավալ տեղեկատվական արշավ իշխող «Վրացական երազանք» կուսակցության վարկաբեկման համար», - նշված է հաղորդագրության մեջ։