Միջազգային

Փեզեշքիանն Ալիևին հրավիրել է Իրան

Հուլիսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել նրա գործունեության մեջ։

Իրանի նախագահն ասել է, որ բոլոր ջանքերը կներդնի ապագայում երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար։ 

«Զրույցի ընթացքում վստահություն է արտահայտվել ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության ու եղբայրության վրա հիմնված ադրբեջանա-իրանական հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցության զարգացման վերաբերյալ»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Պետությունների ղեկավարներն ընդգծել են մեր երկրների միջև մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է այցելել Ադրբեջան։ Վերջինս ընդունելով հրավերը՝ իր հերթին Ադրբեջանի նախագահին հրավիրել պաշտոնական այց կատարել Իրան։