Միջազգային

Վրաստանի անդամակցությունը ԵՄ-ին կասեցվել է. Գերչինսկի

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին հայտնել է ԵՄ-ի որոշումը՝ սառեցնել 30 միլիոն եվրոն, որը նախատեսված է պաշտպանության ոլորտում Վրաստանին աջակցելու համար։ Այդ մասին դիվանագետը լրագրողներին ասել է Թբիլիսիում ընթացող «ԵՄ ընդլայնումը. աշխարհաքաղաքական անհրաժեշտություն և հետագա քայլեր ԵՄ թեկնածու երկրների համար» երկօրյա միջազգային համաժողովում։

«Եվ սա միայն առաջին քայլն է, կլինեն ուրիշները։ Մեր անմիջական օգնությունը Վրաստանի կառավարությանը կկրճատվի, և մենք կձգտենք այդ ուղղակի օգնությունը տեղափոխել քաղաքացիական հասարակության և զլմ-ների վրա: Այս մասին հայտարարվել է Լյուքսեմբուրգում արտգործնախարարների հանդիպումից հետո»,- ասել է Գերչինսկին։

«Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանն այս պահին կասեցված է։ Հունիսի 27-ին դա շատ հստակ ասել են Եվրամիության ղեկավարները։ Հոկտեմբերին ընդլայնման մասին զեկույց կհրապարակվի բոլոր թեկնածու երկրների համար, իսկ դեկտեմբերին ԵՄ առաջնորդները կորոշեն հաջորդ քայլերը, բայց ներկա իրավիճակում չեմ պատկերացնում, որ Վրաստանն այս տարի առաջ կգնա, կանցնի հաջորդ փուլ, քանի որ առաջնորդները որոշել են կասեցնել Վրաստանի անեքսիայի գործընթացը և չեն ընդունելու Վրաստանի կառավարության բացատրությունները։ Սպասում են»,- ասել է Պավել Գերչինսկին։