Միջազգային

ԱՄՆ-ն վերանայում է Վրաստանի հետ համագործակցության բոլոր ծրագրերը

ԱՄՆ-ն սկսել է Վրաստանի հետ համագործակցության բոլոր ծրագրերի վերանայումը։ Այս մասին արտասահմանյան լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) եվրոպական հարցերով ավագ տնօրեն Մայքլ Քարփենթերը։

«Մենք հուսով ենք, որ ականատես կլինենք Վրաստանի կառավարության վարած ռազմավարական կուրսի փոփոխությանը, սակայն այս պահին Վրաստանի հետ մեր բոլոր ծրագրերը վերանայվել են»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։