Միջազգային

Կուբան ցանկանում է խորացնել հարաբերությունները Հյուսիսային Կորեայի հետ

Կուբան կշարունակի աշխատել Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության (ԿԺԴՀ) հետ բարեկամական հարաբերությունների և համագործակցության ամրապնդման ուղղությամբ։

Այդ մասին հայտարարել է Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլան՝ կապված հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի մահվան 30-րդ տարելիցի հետ։