Միջազգային

Պուտինը զանգահարել է Իրանի ընտրված նախագահին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական ​​պատասխանատու պաշտոնում, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության՝ կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական բարիդրացիական հարաբերությունների ձեռք բերված բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել իրենց պատրաստակամությունը տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման համար։

Առաջնորդները պայմանավորվել են այս տարի կազմակերպել անձնական շփումներ։