Միջազգային

Տեղի է ունենում Պուտինի և Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը

Նովո-Օգարևոյում տեղի է ունենում Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ոչ պաշտոնական հանդիպումը:

Երկրների ղեկավարները շրջել են էլեկտրոմոբիլով, այցելել ձիարշավարան։ 

Հնդկաստանի վարչապետը վստահություն է հայտնել, որ Պուտինի հետ բանակցություններն ավելի կամրապնդեն Հնդկաստանի և Ռուսաստանի միջև բարեկամությունը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ Նովո-Օգարևոյում հանդիպման համար և լուսանկար հրապարակել ՌԴ ղեկավարի հետ։