Միջազգային

Հունգարիայի վարչապետը Չինաստանում է

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այցելել է Չինաստան։

Կենտրոնական հեռուստատեսությունը հայտնում է, որ Սի Ծինպինը և Օրբանը հանդիպել են Պեկինում. այլ մանրամասներ, սակայն, չի հաղորդվում։

Չինական «Պենպայ» պարբերականը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրում է, որ Հունգարիայի վարչապետի այցն անսպասելի էր։

Օրբանը, ժամանելով Չինաստան, սոցիալական ցանցերում լուսանկար է հրապարակել օդանավակայանից՝ մակագրելով «Խաղաղության առաքելություն. 3.0. Պեկին»։